0901.18
Ինչով է կարևոր բիզնես պրոցեսների քարտեզը
09.01.2018

Ինչով է կարևոր բիզնես պրոցեսների քարտեզը

Ընկերության արդյունավետ կառավարման հիմքը հանդիսանում են բիզնես պրոցեսները։ Որպես կանոն, ցանկացած բիզնես պրոցես իր մեջ պարունակում է տվյալների մեծ քանակ, որը անհրաժեշտ է վիզուալիզացնել՝ ներկայացնել բլոկ սխեմաների կամ քարտեզների միջոցով։

 

Հիմնականում քարտեզի հիմքում ընկած են մի քանի կարևոր դրույթներ, որոնք անհրաժեշտ են էֆեկտիվ աշխատանքային գործընթացի համար՝

 

1. Ով է հաճախորդը

2. Ինչ ապրանք/ծառայություն ենք ներկայացնում հաճախորդին

3. Որոնք են հաճախորդի պահանջները

4. Ապրանքի/ծառայության ստեղծման պրոցեսը

5. Հիմնական պրոցեսների սկիզբ և ավարտ

6. Հիմնական պրոցեսների արդյունքը և հետագա ընթացքը

 

            Բիզնես պրոցեսների վիզուալիզացիան բարելավում է հաղորդակցությունը և համագործակցությունը։ Այն մեկնարկային կետ է հանդիսանում պրոցեսում ընդգրկված բոլոր աշխատակիցների համար։ Բիզնես պրոցեսների քարտեզները հաճախ օգտագործվում են տվյալ պահին ընկերությունում կատարվող աշխատանքի գործընթացը նկարագրելու համար։ Քարտեզի շնորհիվ կարելի է տեսնել գործառույթների համադրության, աշխատանքի ակտիվության, մուտքերի և ելքերի ընդհանուր պատկերը։

 

Այսպիսով հնարավորություն է ստեղծվում՝

 

1. Բացառել պրոցեսի այն քայլերը, որոնք ավելորդ են և էական դեր չունեն հիմնական նպատակին հասնելիս

 2. Հեշտությամբ կատարել փոփոխություններ բիզնես պրոցեսում

3. Ընդգծել ընդհանուր պրոցեսի արդյունավետությունը

4. Գնահատել ընթացիկ ձեռքբերումները

 

Վերլուծելով  բիզնես պրոցեսի քարտեզը կարելի է բարձրացնել աշխատանքի և հաճախորդների սպասարկման որակը։

Բիզնեսի պրոցեսի քարտեզի վերլուծությունը թույլ կտա՝

 

1. Կրճատել պրոցեսի տևողությունը

2. Նվազեցնել ծախսերը

3. Խուսափել սխալներից

4. Բարձրացնել արտադրողականությունը և սպասարկման որակը

 

Որպեսզի բիզնես  պրոցեսների քարտեզը լինի մաքսիմալ արդյունավետ, անհրաժեշտ է քարտեզի ստեղծման նախնական փուլում տվյալների ամբողջականություն և համագործակցություն բիզնես պրոցեսում ներգրավված բոլոր աշխատակիցների հետ։ Գործնականում արդյունավետ քարտեզը պետք է լինի հնարավորինս պարզ և հասկանալի։