Մթերային խանութի ավտոմատացում

Մթերային խանութների ավտոմատացում

 

Մրցակցության բարձր մակարդակի պատճառով մթերային շուկայում բավականին դժվար է զարգացնել սեփական բիզնեսը։ Սա վերաբերվում է ոչ միայն փոքր մասշտաբի  ձեռնարկատերերին, այլև խոշոր առևտրի ցանցերին, որոնք այս ոլորտում են գործում։

 

Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները, անընդհատ իրականացնում են  մեծ քանակության ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։

 

Մթերային խանութի ավտոմատացումը թույլ է տալիս

 

Բիզնեսի սեփականատերերին / տնօրեններին.

 

  • Ստանալ իրական և ճշգրիտ տեղեկատվություն ծախսերի, շահույթի և կորուստի մասին
  • Գրագետ իրականացնել ապրանքատեսականու կառավարում (սահմանել ապրանքի կոմպլեկտավորում, խմբավորում, ապրանքատեսականու ճիշտ հարաբերակցություն)
  • Վերլուծել վաճառքի դինամիկան ըստ ապրանքի և ապրանքախմբի
  • Իրականացնել գրագետ գնային քաղաքականություն
  • Հետևել պահանջարկի փոփոխությանը ըստ որոշ ժամանակահատվածի (օրվա, շաբաթվա, ամսվա և այլն)
  • Վերլուծել առանձին ապրանքի կամ ապրանքախմբի եկամտաբերությունը
  • Տարբեր մարքեթինգային արշավների իրականացում. զեղչային համակարգի ներդրում, հավատարիմ հաճախորդների բացահայտում, կուտակային համակարգի ներդում և այլն։

 

Վաճառողին.

 

  • Մեծացնել սպասարկման որակն ու արագությունը
  • Նվազեցնել մարդկային գործոնը վաճառքի գումարի հաշվարկման ժամանակ
  • Օպերատիվ կերպով տրամադրել տեղեկություն գործող ակցիաների և ապրանքների առկայության մասին
  • Ապրանքի վերադարձի ու ապրանքի փոխանակության օպերատիվ ձևակերպում

 

 

 

Ավտոմատացման շնորհիվ հնարավոր է դառնում բացահայտել ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքը կամ ապրանքատեսակը, որը հնարավորություն է ստեղծում գումարը ներդնել այն ապրանքների ձեռքբերման ուղղությամբ, որոնք ապահովում են վաճառքի մեծ մասը։

 

Մթերային խանութի ավտոմատացման գործընթացը.

  1. Ապրանքների խմբավորում ըստ

-         Ապրանքատեսակի

-         Ապրանքանիշի

-         Մատակարարի

-         Արտադրող երկրի

  1. Ապրանքացանկի ստեղծում.

-         Ապրանքային կոդերի գեներացում

-         Հիմնական գծիկավոր կոդերի գեներացում

-         Ապրանքների պիտակավորում

  1. Ծրագրի ուսուցում.

-         Oգտագործողի լիազորությունների սահմանում

-         Ուսուցում

-         Օգնություն պրակտիկ աշխատանքների կատարման ժամանակ

  1. Վաճառքների վերլուծություն

-         ABC վերլուծություն

-         Արտադրողին (բրենդին) տրվող հաշվետվությունների կազմում

-         Արդյունավետ պատվերների կազմման  ձևանմուշի ստեղծում

-         Վերլուծություն ըստ  մատակարարի, ապրանքի խմբի, ապրանքանիշի և այլն

  1. Անհրաժեշտ տեխնիկայի համակցում

-         ՀԴՄ սարքի համակցում ծրագրին

-         Ապրանքատեսականու համապատասխանեցում ԱՏԳԱԱ կոդերին

-         Առևտրային սարքավորումների համակցում ծրագրին

    6.Գույքագրում

-         Ապրանքների քանակների գրանցում

-         Ստացված քանակների համեմատական վերլուծություն

Ավտոմատացման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը

  • Գծիկավոր կոդ կարդացող սարք(սկաներ)
  • Գնապիտակ տպող սարք
  • Ապրանքային չեկ տպող սարք
  • Դրամարկղ